Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:43 20-05-2026

Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան

Քիչ առաջ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Ըստ նրա՝ սա խոսում է մի բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած, փրփուրներից է կախվում, համոզված է, որ հանրահավաքի հարթակից ռեպրեսիաների դիմելով, հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել:

«Պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը. փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին և ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում՝ ոչ, ում դեմ գործ հարուցեն, ում դեմ՝ ոչ»,- ասել է նա:

«Նիկոլ Փաշինյան, ուշադիր լսիր, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, Սահմանադրության փոփոխություն, Ցեղսապանության ուրացում: Դու պետական դավաճան ես».- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վանաձորում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը սպառնացել էր Թևանյանին՝ ասելով, որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի