Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 23:47 19-05-2026

Մասնակցեք ընտրություններին ու «ԿԸԶԸՑՐԵՔ». Ռուբեն Մխիթարյան

«Քո կյանքի վերաբերյալ քո փոխարեն ուրիշնե՞րն են որոշում կայացնում։ Տո, լավ են անում, որովհետև դու հրաժարվել ես քո կյանքի վերաբերյալ ինմքնուրույն որոշում կայացնելու քո իրավունքից»,- ֆեյսբուքյան տեսանյութով ՀՀ քաղաքացիներին դիմեց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Նա բացատրեց, որ երբ 2021 թ. ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող 2.590.000 ընտրողից ընտրությանը մասնացեց 1.280.000-ը և նրանցից 680 հազարը իշխանություններին է ձայն տվել և այն կազմել է 53% , եթե ընտրություններին մասնակցեին բոլոր ընտրության իրավունք ունեցողները՝ ՔՊ-ն կստանար 26%-ը։

«Չմասնակցելով ընտրություններին՝ դու հնարավորություն ես տվել ընտրության իրավունք ունեցող բայց ընտրությանը մասնակցած փոքրամասնությանը քո փոխարեն որոշելու, թե դու ինչպես ես ապրելու և, ինչպես փորձը ցույց տվեց, ամենավատը՝ թե դու ինչպես ես մեռնելու։ Վերցրո՛ւ քո կյանքի հանդեպ որոշումներ կատարելու իրավունքը քո ձեռքը, մասնակցի՛ր ընտրություններին, մի՛ մնա պատանդ ուրիշների որոշումներին»,- ասաց Մխիթարյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է