Ներքին 4 շաբաթ առաջ - 19:18 15-05-2026

Չեմ շեղվելու իմ որոշումից՝ չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքների անդամներին. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով է հանդես եկել.

«Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։

Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։

Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք, որպես հասարակություն, դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։

Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքների անդամներին, հատկապես, եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։

Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։

Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին