Արտաքին 4 ամիս առաջ - 14:13 13-05-2026

ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր

Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից, ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքի դետոնացիայից հետո երկաթգծի բացակայության պատճառով։

Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Յակովլևսկի շրջանում ռելսերից դուրս եկած էլեկտրագնացքն ընթանում էր Ռազումնոյե-Տոմարովկա երթուղով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բացակայել է մոտ 2 մետր երկաթգիծ։

Էլեկտրագնացքում եղել է 15 մարդ։ Մեկ կին ստացել է ոտքի պատռված վերք, ինչպես նաև մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ՌԴ ՊՆ սակրավորները։ Արտակարգ պատահարի հանգամանքները ճշտվում են, հավելել է նահանգապետը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել