Արտաքին 4 ամիս առաջ - 21:26 12-05-2026

Թուրքիայում DEAŞ-ին աջակցելու համար 43 անձ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանումները Թուրքիայի 16 նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ կասկածվող 43 անձի։

Թուրքիայի դատախազության և «Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրման խորհրդի» (MASAK) տվյալներով՝ կասկածյալները «Telegram»-ի միջոցով դրամահավաք են իրականացրել կրիպտոարժութային դրամապանակների օգնությամբ, իսկ հավաքված միջոցները փոխանցել «սառը դրամապանակների» (կրիպտոակտիվների պահպանման ամենաանվտանգ՝ օֆլայն (offline) սարքերն են)՝ հետագծումը դժվարացնելու նպատակով։

Հետաքննության համաձայն՝ 2021-2025 թվականներին այդ սխեմայով հավաքվել է շուրջ 170.000 դոլար, որը փոխանցվել է «ԻՊ»-ի անդամներին:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել