Ներքին 5 ամիս առաջ - 14:07 05-05-2026

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Lion Finance Group-ը (LFG) ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։

Ամերիաբանկը` որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։

Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները և հիմնական շահառուները։

Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։

LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության և կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։

Այս կարևոր իրադարձությունը խմբի և դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է և հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։

2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության և խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։

Նշենք, որ այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Վարուժան Ներսեսյանի հետ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա