Ներքին 5 տարի առաջ - 12:18 29-09-2021

Թաթոյանի առաջարկությունների ներառումը ԵԽԽՎ բանաձևում կարևոր է հայկական կողմի համար

Հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկների ներառումը ԵԽԽՎ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևում կարևոր է հայկական կողմի համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը։

«ՄԻՊ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումն առանց անվտանգության գոտի ստեղծելու ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների և հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները, այլ նաև դառնալու է նոր խախտումների և լարվածության պատճառ։ Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել ատելության քարոզը, այլև խորացրել են հայատյացության և ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը՝ Հայաստանի ողջ ժողովրդի նկատմամբ։ Խոսքը իրական ցեղասպանության քաղաքականության մասին է»,-ասաց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ՄԻՊ-ն իր մշտադիտարկումների արդյունքում վեր է հանել մոտ 300 տեսանյութ, որոնք վերաբերվում են հայկական կողմի գերիների, անհետ կորածների նկատմամբ դաժանություններին, խոշտանգումներին, որոնք թարգմանվել են օտար լեզուներով և օբյեկտիվ ապացույցներ են։ Ընդունված բանաձևում երկու երկրներին կոչ է արվում բանակցություններ սկսել սահմանագծման և սահմանազատման շուրջ, ինչպես նաև ուսումնասիրել անվտանգության գոտու ստեղծման հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մոնիթորինգային ուժերի ներգրավմամբ: Թաթոյանի կարծիքով` ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները կանխելու միակ արդյունավետ տարբերակը անվտանգության գոտու ստեղծումն է, որի մասին ՀՀ ՄԻՊ-ը բազմիցս բարձրաձայնել է: Նա կարծում է, որ պատերազմից հետո Հայաստանի գյուղերի և բնակավայրերի միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, դրոշների տեղադրումը զուրկ են որևէ իրավական հիմքից, դրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության գոտի:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա