Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 23:53 03-05-2026

Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր առաջարկն իր համար անընդունելի է

Իսրայելական Kan լրատվամիջոցի լրագրող Նաթան Գուտմանը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հետ ունեցած կարճ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանի նոր առաջարկն իր համար անընդունելի է։

«Նախագահ Թրամփը կարճ հեռախոսազրույցի ընթացքում ինձ ասաց, որ իրանական նոր առաջարկն անընդունելի է։ «Ինձ համար դա անընդունելի է։ Ես այն ուսումնասիրել եմ, ես ամեն ինչ ուսումնասիրել եմ․ դա անընդունելի է», - պատմել է լրագրողը։

Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը ԱՄՆ-ին փոխանցել է հրադադարի վերաբերյալ 14 կետից բաղկացած առաջարկ։

ԱՄՆ նախագահը հաստատել է առաջարկը ստանալու մասին տեղեկությունը, միաժամանակ կասկած հայտնելով, որ կընդունի այն։

Գուտմանը նաև հայտնել է, որ Թրամփը հերթական անգամ պնդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու անհրաժեշտությունը։

«Ասեք ձեր նախագահին, որ նա ների Բիբիին։ Նա պատերազմի ժամանակ վարչապետ էր։ Նրանք Իսրայել չէին ունենա, եթե չլինեինք ես և Բիբին՝ հենց այդ հերթականությամբ։ Դուք ցանկանո՞ւմ եք ունենալ վարչապետ, որը կարող է կենտրոնանալ պատերազմի վրա, այլ ոչ թե հիմարությունների», - նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս արտահայտվել է Նեթանյահուին ներում շնորհելու օգտին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան