Արտաքին 6 ամիս առաջ - 09:47 03-05-2026

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման առաջարկի պատասխանը

Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցել է ամերիկյան կողմին 9 կետից բաղկացած առաջարկի պատասխանը, որը կենտրոնանում է պատերազմի ավարտի հարցի վրա․ գրում է Tasnim-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջարկում է 2-ամսյա հրադադար, այնինչ Իրանը ցանկանում է կարգավորել բոլոր հարցերը 30 օրվա ընթացքում՝ պնդելով պատերազմի լիակատար դադարեցման, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի մասին։

Իրանական կողմի առաջարկը ներառում է ապագայում չհարձակման երաշխիքներ և բոլոր ճակատներում մարտական ​​գործողությունների դադարեցում, ԱՄՆ ուժերի դուրսբերում տարածաշրջանից, սառեցված ակտիվների սահմանափակումների և պատժամիջոցների վերացում, նաև պատերազմի ընթացքում կրած վնասի փոխհատուցում։

Բացի այդ՝ Իրանն առաջարկում է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կանոնների համաձայնեցնել՝ վերացնելով այժմ գործող ծովային սահմանափակումները։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի