Արտաքին 4 ամիս առաջ - 10:53 02-05-2026

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է զգոնություն պահպանել

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Թագավորությունում գտնվող ամերիկացիներին զգուշացրել է զգոնություն պահպանել հասարակական վայրերում, աչքի չընկնել և վերանայել անձնական անվտանգության պլանները այն բանից հետո, երբ ավելի վաղ Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները հայտարարել են ահաբեկչության ազգային սպառնալիքի մակարդակը մինչև երկրորդ ամենաբարձր աստիճանի բարձրացնելու մասին, հայտնում է Reuters-ը։

«Ահաբեկչական սպառնալիքների վերջին աճը պայմանավորված է Միացյալ Թագավորությունում իսլամիստական և ծայրահեղ աջակողմյան ահաբեկչական սպառնալիքների աճով», - ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հինգշաբթի օրը Միացյալ Թագավորությունը ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը «զգալիից» բարձրացրել է «լուրջի»՝ շաբաթվա սկզբին Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած հակասեմական դանակահարության դեպքից հետո։

Սպառնալիքի մակարդակը մատնանշում է առաջիկա վեց ամիսների ընթացքում ծայրահեղականների հարձակման բարձր հավանականությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում