Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 22:05 01-05-2026

Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են ուղարկել եվրոպացի առաջնորդներին

Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են ուղարկել եվրոպացի առաջնորդներին, որոնք մեկնում են Երևան, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտաին։

Դիմումում ընդգծվում է, թե Հարավային Կովկասը գտնվում է փոխակերպումների փուլում, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են կայուն խաղաղության ուղղությամբ։

Նամակի հեղինակները ԵՄ-ին կոչ են անում աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով հումանիտար խնդիրներին։

Հայտարարել են, թե խոսքը վերաբերում է շուրջ 4000 իբր անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։

Առանձին ընդգծվում է ականների խնդիրը։
Նամակի հեղինակները եվրոպացի առաջնորդներին կոչ են անում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման և ականների ճշգրիտ քարտեզների տրամադրման նպատակով»։

Ամենից շատ դիտված