Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 22:23 30-04-2026

Թուրքիան մամուլի ազատության ինդեքսով 163-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026-ի մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։ Ըստ մամուլի ազատության ինդեքսի՝ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում նվազել է՝ հասնելով վերջին 25 տարվա ամենացածր մակարդակին։

Նշվում է, որ աշխարհի երկրների ավելի քան 50-ը դասակարգվում է որպես մամուլի ազատության առումով «դժվար» կամ «լուրջ/շատ լուրջ» իրավիճակում գտնվող երկրների շարքում։

Ըստ այդ կազմակերպության՝ լրագրությունն ավելի ու ավելի է քրեականացվում։ Այս տարվա զեկույցում Թուրքիան 180 երկրների ցանկում զբաղեցրել է 163-րդ տեղը՝ ընդգծելով, որ լրագրողների վրա ճնշումները շարունակվում են։

Նշենք, որ Թուրքիան նախորդ տարի 159-րդ տեղում էր։

Ermenihaber

Ամենից շատ դիտված