Արտաքին 1 ամիս առաջ - 09:19 29-04-2026

Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության վրա և հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել երկարատև շրջափակման։

Նշվում է, որ Թրամփը վերսկսվող ռմբակոծությունները կամ հակամարտությունից դուրս գալը գնահատել է որպես ավելի ռիսկային տարբերակներ։