Հունիսի 7-ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ:
«Մոսկվայում կայացած Լազարյան ակումբի կոնֆերանսում ներկայացրել եմ «Մայր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Հունիսի 7-ի ընտրություններն այս առումով ճակատագրական նշանակություն են ունենալու»,- գրել է նա։