Ներքին Հարցում Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 28-04-2026

Սահմանազատումը ձախողվել ա. Ալիևն ասում ա՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանն ա». հարցում

Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ արդեն կա սահմանազատված հատված, և գործընթացը շարունակվելու է նաև հետագայում։ Սակայն սահմանազատման գործընթացը կանգ էր առել տևական ժամանակ։

Այս ֆոնին Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կանգ առել սահմանազատման գործընթացը»։

Քաղաքացիների մի մասը չկարողացավ հստակ պատասխանել հարցին։

Մի տղամարդ ասաց․ «Կանեն՝ էլի։ Կամաց-կամաց, կարևորը խաղաղություն ա»։

Մի կին կարծիք հայտնեց. «Ինչո՞ւ պիտի բաժանեին։ Ադրբեջանը ասում է՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է։ Սահմանազատումը վնասակար ա»։

Մեկ այլ կին հեգնեց․ «Լավ ղեկավար ունենք, դրա համար»։

Մի տղամարդ գործընթացը ձախողված համարեց։

Մեկ այլ տղամարդ նշեց. «Սպասում են ընտրություններին և փորձում են ժամանակ շահել, որ հայ ժողովրդի շահերից չբխող գործընթացը ընտրություններից հետո իրականացնեն»։

Մի կին կտրուկ արտահայտվեց. «Զոմբիացրել ա իր մասային։ 300.000 ադրբեջանցի էլ կբերի։ Մեր ժողովուրդը պիտի գիտակցություն ունենա և չընտրի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»