Արտաքին 6 ամիս առաջ - 13:38 26-04-2026

ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար. WSJ

Եվրամիությունը, հավանաբար, ստիպված կլինի տասնյակ միլիարդավոր եվրոյի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար արդեն 2027 թվականին, քանի որ Կիևին կարող է չբավականացնել հատկացված գումարը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Wall Street Journal թերթին։

«Եվրոպական միությունը հաստատել է վարկերը Կիևին աջակցելու համար, բայց դա կարող է բավարար չլինել։ Արդեն իսկ մտավախություններ կան, որ դաշինքը ստիպված կլինի վերադառնալ Ուկրաինայի ֆինանսավորմանը հաջորդ տարի, այլ ոչ թե 2028 թվականին, ինչպես նախատեսվում էր։ ԵՄ առաջնորդները, հնարավոր է, ստիպված լինեն կրկին դիմել տասնյակ միլիարդավոր եվրոյի նոր վարկի համար 12 ամիս անց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ հատկացրած վարկը պետք է ծածկեր ընթացիկ և հաջորդ տարիների համար Ուկրաինայի հիմնական բյուջետային և պաշտպանական կարիքների երկու երրորդը, սակայն անանուն դիվանագետները հայտնել են, որ հաջորդ տարվա համար Ուկրաինայի ֆինանսավորման դեֆիցիտն աճել է, և Կիևին անհրաժեշտ են հավելյալ 19 միլիարդ եվրո՝ հաջորդ տարվա բյուջետային կարիքները ծածկելու համար։

«Դիվանագետները հայտարարել են, որ Ճապոնիան և արևմտյան երկրները, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, բանակցություններ են վարում մինչև 2027 թվականի վերջն անհրաժեշտ գնահատվող 45 միլիարդ եվրոն տրամադրելու շուրջ, սակայն առայժմ ոչ մի միջոց չի հատկացվել»,- նշում է թերթը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ