Ներքին 6 ամիս առաջ - 09:45 25-04-2026

Այսօր ես հարգում եմ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը․ Քիմ Քարդաշյան

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը։

Նա նշել է, որ հայ լինելը մեծապես ձևավորել է այն, թե ինչպես է ինքն ընկալում աշխարհը։ «Դա իմ ինքնության մի մասն է և այն, թե ինչպես եմ դաստիարակվել։

Հայաստան այցելելը ընտանիքիս հետ իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և դա խորացրեց իմ կապը իմ արմատների հետ այնպես, որ ես այն ինձ հետ կրում եմ ամեն օր։

Այսօր ես աղոթում եմ հայկական համայնքի համար, ինչպես նաև աշխարհի բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են՝ որ նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսվեն, և նրանց ցավը չանտեսվի»,- գրել է Քարդաշյանը։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով