Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:52 24-04-2026

Բաքվի բանտում երեկոյան 6-ից հետո անգամ բուժքույր չկա, մարդը կարող է մահանալ. Սուջյանը՝ գերիների մասին

Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհով իմանան ու ճանաչեն, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն միտումնավոր կերպով, փորձել են ոչնչացնել հայ ազգին:

Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց վերջերս Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գոռ Սուջյանը:

«Ինձ համար առաջնային է Հայոց ցեղասպանության հարցը»,- նշեց նա:

Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ նա նշեց, որ դա համարում է ցեղասպանությանը հավասար արարք:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, Գոռ Սուջյանը նշեց, որ իր գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանք պատշաճ բժշկական օգնություն չեն ստանում, քանի որ բժշկական միջամտությունը զրո մակարդակի վրա է, երեկոյան 6-ից հետո անգամ բուժքույր չկա, եթե մեկի հետ ինչ-որ բան լինի, ոչ մի միջամտություն չի լինի, մարդը կարող է մահանալ:

Գոռ Սուջյանը տեղեկացրեց, որ դիմել է ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի: Նրա խոսքով` Եվրոպական դատարանում պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի ղեկավարություննանօրինական գործողություններով է առաջնորդվում, և Բաքվում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիները բռնադատվածներ են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո