Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 23-04-2026

Քոչարյանի ժամանակ էր լավ. Հայաստանը մեծ էր, Արցախը՝ հայկական, հիմա նսեմացած ենք. հարցում

8 տարի առաջ հեղափոխության ֆոնին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Այս տարիների ընթացքում իշխանությունը բազմիցս հայտարարել է փոփոխությունների ու առաջընթացի մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «8 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ձեր կարծիքով, այսօր մենք ավելի լավ Հայաստան ունե՞նք, քան 8 տարի առաջ»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին։

«Ես Փաշինյանին եմ ընտրելու»,- ասաց մի կին։

Մեկ այլ կին նշեց․ «Պետությունը մարդիկ են, բաներ կան՝ դեմ եմ, լավն էլ կա»։

Երկու կին, լրացնելով միմյանց, հիշեցին անցյալը․ «Քոչարյանի ժամանակ ա լավ եղել, լույս քաշել, մութը լուսավորել, մեր լավ ժամանակները 90-ականներն էին, երբ Հայաստանը մեծ էր, Արցախը հայկական էր… Հպարտություն ունեինք։ Հիմա նսեմացած ենք, ղեկավարը պիտի իմանա՝ ինչ է հայրենիք, ազգ, կրոն»։

Մեկ տղամարդ ասաց․ «Հիմա ամենավատ վիճակն ա, երկիրը փոքրանում ա, դառնում ա թուրքամետ, ինքնությունը կորցնում ա»։

Մեկ այլ տղամարդ օրինակներով ներկայացրեց իր գնահատականը․ «Արցախը մերն էր, ունեինք 85.000-անոց բանակ, 450 տանկ, հիմա՝ 109 տանկ։ Պետական պարտքը Սերժ Սարգսյանի օրոք 6 մլրդ էր, հիմա՝ 15 մլրդ։ Հիմա չունենք ազգային երազանք, կորուստները շարունակական են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո