Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 22-04-2026

Իսակովի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել

Երևանի Իսակովի պողոտայում արդեն մի քանի օր է՝ վարորդներն ու ուղևորները լուրջ խցանումների մեջ են ընկնում։

Պատճառը՝ ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներն են, որոնք, ըստ քաղաքապետարանի, մեկնարկել են ապրիլի 21-ից և նախնական տվյալներով կավարտվեն 25-ին՝ կախված եղանակային պայմաններից։

Աշխատանքներն իրականացնում են միաժամանակ երեք ընկերություն, ինչի հետևանքով պողոտայի մի հատվածն ամբողջությամբ փակ է։

Արդյունքում՝ ամբողջ օրվա ընթացքում Իսակովի պողոտայի ողջ երկայնքով խցանումներ են։

Տեղում Oragir.News-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին իջնել տրանսպորտից և շարունակել ճանապարհը ոտքով՝ փորձելով ժամանակին հասնել աշխատանքի։ Շատերը հրաժարվում էին խոսել՝ նշելով, որ արդեն իսկ ուշացել են։

Վարորդներից մեկը պատմեց, որ արդեն երկու ժամ է՝ գտնվում է խցանման մեջ։ Մեկ այլ վարորդ էլ նշեց․

«3-րդ մասից եմ գալիս, էնտեղ էլ էր խցանում, փորձել եմ շրջանցել, բայց չի ստացվում»։

Խնդիրներ էին առաջացել նաև հասարակական տրանսպորտի կանգառներում․ սպասող քաղաքացիները ստիպված էին կանգնել փողոցում՝ մեքենաների հոսքի մեջ, քանի որ այլ կանգնելու հարմար վայր պարզապես չկար։

Որոշ վարորդներ էլ դուրս էին գալիս մեքենաներից՝ փորձելով տեսնել խցանման երկարությունը։

Նման ծանրաբեռնված երթևեկության պայմաններում տարածքում չկար ոչ մի ոստիկան, պարեկ, որոնք կկարգավորեին շարժը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո