Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 21-04-2026

50-60 տարեկան մարդը ոնց նորից քննություն հանձնի. վարորդական վկայականներից զրկված անձանց խնդրանքը

Oragir News էին ահազանգել մի շարք վարորդներ և տեղեկացրել, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Վարորդները, ովքեր տարբեր պատճառներով զրկվել են վարորդական իրավունքից, հանդես են գալիս հստակ պահանջով՝ կիրառել համաներում այնպես, ինչպես դա արվեց Վրաստանում։

Ակցիայի մասնակիցները չեն հերքում, որ խախտել են օրենքը, սակայն շեշտում են իրենց արարքների ոչ դիտավորյալ բնույթը։

«Մենք օրենք ենք խախտել, սակայն մարդասպան չենք, ոչ ոք չի տուժել այդ խախտումից»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում էին նրանք՝ պատրաստակամություն հայտնելով անգամ տուգանք վճարել, միայն թե հետ ստանան վարորդական իրավունքի վկայականները, քանի որ նորից տեսական քննություն հանձնելն անհնար է։

Վարորդների համար լրջագույն խնդիր է նորից քննություն հանձնելու պահանջը։ 50-60 տարեկան մարդիկ փաստում են, որ ի վիճակի չեն հիշել այդքան ծավալուն տեղեկատվությունը, մինչդեռ վարելը նրանց ընտանիքի ապրուստի միակ միջոցն է։

«Ընտանիքը պիտի պահի։ Ասի՝ չէ, դու կակա մի կեր, դու ուսանող չես լինի, որովհետև պապան վարորդական չունի, որ վարի ու փող ստանա»,- դժգոհում էին ակցիայի մասնակիցները։

Բողոքի ցույցի ընթացքում հնչեցին նաև այլ հայտարարություններ պարեկների վերաբերմունքի մասին։ Վարորդներից մեկը պատմեց, որ աղջիկ վարորդներից մեկը, ով ամաչել էր գալ ցույցին, իրեն հայտնել է, թե պարեկը կանգնեցրել է և անպարկեշտ առաջարկ արել․ «Պիղծ մտքով ասել է՝ արի, կճանապարհեմ»։

Բացի այդ, ցույցի մասնակիցներից մեկը հայտնեց, որ իրեն սպառնացել են՝ ցույցին գալու դեպքում աշխատանքից հեռացնել, և հեռացրել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո