Ներքին Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 20:14 20-04-2026

Ադրբեջանը վստահ չէ, որ Փաշինյանը կընտրվի, դրա համար էլ շտապում է

«Նրանք ուզում են ինչ-որ իրավաբանական փաստաթղթեր ձեռք բերել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, որովհետև նրանք վստահ չեն ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե առաջիկա ամիսներին հնարավոր է հարաբերությունների կարգավորում։

Ադրբեջանագետը Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բայրամովի նման լավատեսությունը նախևառաջ կապված է նախընտրական շրջանի հետ։ Նա նշեց, որ թեև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները հնչում են բավականին ամպագոռգոռ, սակայն կասկածելի է, որ կողմերը կհասնեն վերջնական խաղաղության։

Տիկին Ադիբեկյանն ընդգծեց. «Կարող են լինել որոշակի միջանկյալ փաստաթղթեր, առավել ևս, որ Փաշինյանը հայտարարել է, որ այդ նախագիծը՝ Խաղաղության խաչմերուկը, արդեն մոտեցել է իր ավարտին»։

Ըստ փորձագետի՝ Բայրամովի և Փաշինյանի հայտարարությունները փոխկապակցված են։

Այն հարցին, թե ի պատասխան ադրբեջանական կողմի ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը լռություն պահպանում, ինչու համարժեք հայտարարություն չի անում. ադրբեջանագետը պատասխանեց. «Դեռ չի արել, կանի: Երեկ չի արել, այսօր կանի, իհարկե»։

Ամփոփելով՝ փորձագետը վերահաստատեց, որ ադրբեջանական կողմի շտապողականությունը պայմանավորված է Հայաստանում սպասվող քաղաքական զարգացումներով և նրանք գործող իշխանության հետ հնարավորինս շատ հարցեր կան, որոնք ցանկանում են ամրագրել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն կամ Փաշինյանը նմանօրինակ շեշտադրումներով հանդես չեն եկել և մոտավոր ժամկետ չեն նշել։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին