Ներքին 4 տարի առաջ - 11:53 22-12-2021

Ով կընտրվի Վանաձորի համայնքապետ

Ինչպես Oragir.news-ը հայտնել էր, դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» դիմումը՝ Վանաձորի ավագանիում 1 մանդատ տրամադրելու վերաբերյալ, եթե դատարանը բավարարեր այդ դիմումը, ապա այդ 1 մանդատ կպակասեր «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։

Ուժերի այս դասավորությամբ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ավագանիում ունի 15 մանդատ, ՔՊ-ն՝ 9, Արկադի Փելեշյանը՝ 5, «Հայրենիք» կուսակցությունն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատներ։

Ըստ Oragir.news-ի՝ «Հայրենիքը» աջակցելու է Մամիկոն Ասլանյանին, այսինքն՝ Ասլանյանը ավագանիում ունի 16 ձայն՝ հաշվի առնելով, որ Ասլանյանը կալանավորված է։ Վերջինիս մրցակիցը Արկադի Փելեշյանն է, որին եթե ՔՊ-ն աջակցի, ապա նա կունենա 14 ձայն։

Այսօր տեղեկացանք նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը նախնական որոշում ունի՝ թեկնածուներից և ոչ մեկի օգտին չքվեարկելու։ Արդյունքում Մամիկոն Ասլանյանը կալանավայրից կընտրվի Վանաձորի համայնքապետ, ինչպես դա եղավ Առուշ Առուշանյանի պարագայում։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է, նա իր դեմ հարուցած քրեական գործը քաղաքական հետապնդում է համարում և չի ընդունում մեղադրանքը։

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին