Ավելին 30 րոպե առաջ - 10:58 23-10-2026

Նույնը Հայրենիքն է․ երբ կորցնում ես՝ պոստֆակտում առավել սուր ես տանում ամեն բան․Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում գրել է․

«Հանրային գործունեություն ծավալող որևէ մարդ իր խոսքի, արարքի ու անգամ ՉԱՐԱԾԻ համար պատասխանատու է:
( գոնե պիտի լինի)

Մտածված ապրելն իրոք բարդ է: Բեռ է:

Սովորական մեկի սխալն իրենն է, մի քիչ հայտնի մարդու սխալը կամ սայթաքումը՝ բոլորինը. ունի ազդեցության մեծ տիրույթ՝ ցավալի հետևանքներով:

Սոց կայքերը տարածում են ոչ միայն լավը, բարին կամ օգտակարը,
բայց նաև սայթաքումը, խնդիրը, սխալը:

ՊՈՍՏՖԱԿՏՈւՄ.(լատ. post factum՝ «արվածից հետո») նշանակում է ինչ-որ իրադարձության, գործողության կամ արդեն կատարված փաստի տեղի ունենալուց հետո...

ՊՈԱՏՖԱԿՏՈւՄ ապրում ենք բոլորս. ամեն մեկն իր կորցրածի կամ ձեռքբերածի մասշտաբով:
Այ մասշտա՛բը շատ անհատական է. ըստ մարդու ԽՂՃԻ ու գիտակցության:

Ոչ մի երեխա չի կարող ասել, որ ծնողին չի սիրում կյանքի օրոք, թե գնահատում է ՄԻԱՅՆ Նրա կորստից հետո:

Բայց Ծնողի մահը կարող է դառնալ այն տրիգերային կետը, երբ մեջդ խտանում է ամբողջ ապրածիդ գիտակցումն ու երախտագիտությանդ անսահմանությունը՝ Նրան:

Նույնը Հայրենիքն է: Երբ ուղղակի ապրում ես, շատ բան չես գիտակցում, չես հասկանում, ընդունում ես իբրև տրվածություն, փաստ, երբ կորցնում ես՝ պոստֆակտում առավել սուր ես տանում ամեն բան.
ցավդ անսահման է դառնում, հիշողությունդ բյուրեղանում է, ամեն օր ծագող արևն է անգամ դառնում արտասովոր, խմածդ ջուրը՝ անգին, քո Սրբազան լեռան պատկերը՝ պարտադիր, կորցրածդ Երկրի հետ ամեն կապ ու հուշ՝ թթվածնի պես անհրաժեշտ:

Անհնար է ճանաչել Հայրենիքդ ամբողջությամբ, բայց հաստատ հնարավոր է ԶԳԱԼ նրան քո երակում ու ամեն բջիջիդ մեջ՝ լիարժեք, եթե ընդհանրապես արժեք ու խիղճ ունես:

Մեզնից ոչ ոք իր ծնողին կյանքի օրոք լիարժեք չի էլ ճանաչում:
Ոչ էլ Հայրենիքը:
Ոչ էլ երևի ինքն իրեն....

...ամեն օրվա կյանքդ էն ճանապարհն է՝ Աստծով ողորմած, որը տալիս է հնարավորություն քննելու քեզ, ու հասկանալու՝ ով ես, որտեղից ես գալիս և ուր ես գնում:

Այս 3 հարցերը հավերժական են՝ մարդկության գոյաբանության հիմքում:

Պատասխաննե՞րը. ՇԱՏ անհատական:

Հիշողությունը մարմին ու հոգի ունի: Զգացմունք:
Ապրած պահեր:

... չոր փաստերը չեն, թե չէ ԱԲ- ը ՄԱՐԴ կլիներ վաղուց, ոչ թե թվային ծրագիր,
ոչ էլ թշնամու գծած քարտեզն անընդհատ մեր աչքը մտցնելը...

Հիշողությունը՝ բացի բերկրանքից ու այս պահի ունեցածից՝ ՆԱև կորցրածի ցավն է:

ու չէ...էլ չեմ զարմանում մարդկային անհեռատես, տկար, ու հանձնվողական տեսակից:

Միայն ցավում եմ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները