Ներքին 3 տարի առաջ - 12:04 16-01-2023

Դատավորներն այսօր ժողովի են. Անդրեասյանի սանիկը կընտրվի ԲԴԽ անդամ

Այսօր ժամը 14.00-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցում հրավիրված է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով:

Օրակարգում ԲԴԽ անդամի ընտրությունն է: Ստեփան Միքայելյանի հրաժարականից հետո ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ էր առաջացել:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է: Նրա ընտրության շանսերը մեծ են, վերջինս ոչ միայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, այլև վայելում է դատավորների սերը և հարգանքը, ինչպես նկատեց մեր աղբյուրը՝ «ԲԴԽ շատ անդամներից էլ լավն է», ինչպես ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի:

Նշենք նաև, որ դատավորների ժողովի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի դրան մասնակցի դատավորների կեսից ավելին: Միայն այդ դեպքում կապահովվի քվորում, իսկ թեկնածուի ընտրության համար անհրաժեշտ է ստանալ մասնակիցների ձայների կեսից ավելին: Թեև, ըստ կանխատեսումների, Մկոյանն ավելի շատ ձայն կստանա, քան պահանջվում է:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը