Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:00 20-04-2026

Ծառահատումները պետք է հիմնավորված լինեն. ինչ է կատարվել Մոսկովյան փողոցում

Երևանի մի խումբ բնակիչներ են ահազանգել Oragir.News և տեղեկացրել, որ Մոսկովյան փողոցում՝ դեպի Մարտիրոս Սարյան բարձրացող հատվածում, ծառերի կանաչ ճյուղեր են հատվել։ Նրանց խոսքով՝ կտրվել են ոչ թե չորացած, այլ առողջ, կանաչ մեծ ճյուղեր, որոնք մնացել են տարածքում։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այդ հատվածում կաղնիներ են և միջամտությունը պետք է արվի զգուշությամբ։

«Մոսկովյան–Սարյան հատվածում հիմնականում կաղնիներ են, կան նաև այլ տեսակներ, օրինակ՝ գնդաձև թեղիներ։ Այդ պատճառով ցանկացած միջամտություն պետք է արվի շատ զգուշությամբ»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ կանաչ ճյուղերի էտումը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում։

«Սովորաբար կանաչ ճյուղերը չեն կտրում։ Դա արվում է միայն այն դեպքում, երբ կա վթարային իրավիճակ՝ եթե ճյուղը թուլացած է, վտանգավոր է և կարող է ընկնել՝ վտանգելով մարդկանց կամ տարածքը»,– նշեց նա։

Վարդանյանն ընդգծեց, որ այս շրջանում նման լայնածավալ էտման աշխատանքները սովորաբար չեն իրականացվում․

«Հիմա արդեն ակտիվ աճի շրջան է, ծառերը ծաղկել են, տերևները բացված են, և այս փուլում կանաչ ճյուղերի էտումը, որպես կանոն, չի արվում, եթե չկա հստակ հիմնավորում»։

Ավագանու անդամի խոսքով՝ հատկապես կաղնու դեպքում սխալ էտումը կարող է վնասել ծառի կենսունակությունը։

Դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո