Ներքին 4 ամիս առաջ - 10:38 19-04-2026

Հին ու փտած ձևեր. Արմին Մովսիսյանը բացահայտել է Ռազմիկ Ամյանի և Սարոյի՝ «Խազեր»-ին չմասնակցելու իրական պատճառը

Հայկական շոու-բիզնեսում կրկին կրքերը թեժանում են։ «Ռանդևու» հաղորդման շրջանակներում հայտնի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը վերջապես պարզաբանել է, թե ինչու իր արտիստները՝ Ռազմիկ Ամյանն ու Սարոն ներկա չեն գտնվել «Խազեր» համազգային երաժշտական մրցանակաբաշխությանը։

Ըստ պրոդյուսերի՝ իրենք դեռ մեկ տարի առաջ էին զգուշացրել կազմակերպիչներին, որ չեն ցանկանում մասնակցել միջոցառմանը։ Սակայն, կազմակերպիչները, անտեսելով արտիստների և նրանց թիմի որոշումը, միևնույն է՝ նոմինացրել են երգիչներին։

«Հասկացա, որ նույն մարդիկ են, որոնք միշտ այդ ամեն ինչի մեջ կան, ցավոք սրտի, ու որոշում կայացվեց, որ մենք չմասնակցենք»,- նշել է Մովսիսյանը։

Պրոդյուսերն անկեղծացել է նաև կազմակերպիչների հետ ունեցած իր զրույցի մասին, որն իրեն ապշեցրել է։ Նրան փորձել են համոզել մասնակցել՝ համեմատելով այլ արտիստների հետ։

«Ամենաաբսուրդն այն էր, որ հանդիպման ժամանակ ինձ ասում են՝ Արկադի Դումիկյանը չի անցել, քո արտիստները անցել են»,- պատմել է պրոդյուսերը՝ ակնարկելով, որ ընտրության սկզբունքներն անհասկանալի են։

Արմին Մովսիսյանը չի խնայել իր խոսքերը՝ մրցանակաբաշխության ձևաչափն անվանելով «էժան» և հնացած։

Նա շեշտել է, որ հանրահայտ երգիչների անուններն օգտագործելը սեփական շահերի համար անընդունելի է. «Եթե մենք անում ենք հին, փտած ձևով, եկեք անունը չդնենք համազգային մրցանակաբաշխություն։ Կպնել այդ երգիչներին, օգտագործել նրանց անունը, կարծում եմ՝ ոչ միայն սխալ է, այլև՝ էժան»։

Այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել համացանցում, քանի որ «Խազեր»-ը համարվում էր տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը, սակայն նման բացահայտումները կասկածի տակ են դնում դրա թափանցիկությունն ու հեղինակությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում