Արտաքին 5 տարի առաջ - 09:37 09-10-2021

Նատաշա Կորոլյովան բացահայտել է Իգոր Նիկոլաևից ամուսնալուծվելու իրական պատճառը

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի 48-ամյա Նատաշա Կորոլյովան գրեթե տասը տարի ամուսնացած էր կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևի հետ: Երգչուհին ամուսնացել է մաեստրոյի հետ 1992 թվականին: Այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր, իսկ Նիկոլաևը՝ արդեն 32: Զույգը բաժանվել է 2001 թվականին: Իսկ երկու տարի անց Նատաշան ամուսնացել է շոումեն Սերգեյ Գլուշկոյի հետ՝ հայտնի որպես «Տարզան»: Երկար ժամանակ արտիստուհին շատ նրբանկատորեն էր խոսում այն մասին, ինչը նախորդել էր Իգոր Նիկոլաևից բաժանմանը: Բայց հիմա նա ամեն ինչ բացատրել է այնպես, ինչպես եղել է:

Հոգեբան Ելենա Աշանինայի հետ Youtube-շոուի եթերում «ջրահարսը» խոստովանել է, որ այդ առաջին ամուսնության ժամանակ «դելֆինը» ցանկանում էր իրեն հարմարեցնել երգչուհուն, փոխել նրան և, հաշվի առնելով նրա երիտասարդ տարիքը, սկզբում ստացվել է:

«Բայց հետո ներքին էությունն ինձ հասկացրեց, որ ինձ հարմարավետ չէ: Սա հանգեցրեց նրան, որ մենք բաժանվեցինք»,- խոստովանել է երգչուհին:

Խոսելով Սերգեյ Գլուշկոյի մասին, որի հետ նրանք ապրում են արդեն 20 տարի, Կորոլյովան նկատել է, որ դա տեղի չէր ունենա, եթե նա ճնշեր իրեն և սահմանափակեր իր ազատությունը:

«Հատկապես, երբ ֆոնը հավասար է, միտք է ծագում: Դու նույնիսկ գուցե սկզբում դրան ուշադրություն չդարձնես»,- նշել է արտիստուհին՝ հավելելով, որ հետո այդ միտքը նորից է ծագում, սկսում ավելացնել որոշ երանգներ:

«Ինչպես ասում են, աչքերը սկսում են բացվել որոշ բաների վրա»,- խոստովանել է Կորոլյովան:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան