Ներքին 7 ամիս առաջ - 15:21 16-04-2026

Եթե նրանք ուրախ են, դուք ո՞վ եք. Անդրանիկ Հարությունյանը՝ Արտաշ Ասատրյանի երգը կրկնօրինակելու մասին

Դերասան Անդրանիկ Հարությունյանը «Yelaket» հաղորդման շրջանակներում անդրադարձել է իր գործունեության շուրջ հնչող քննադատություններին և ուշագրավ բացահայտում արել երգիչ Արտաշ Ասատրյանի հետ ունեցած իր զրույցից։

Դերասանը պատմել է, որ ժամանակին կրկնօրինակել և հումորային, ձևափոխված տարբերակով կատարել է Արտաշ Ասատրյանի հայտնի «Առաջինը Արամն էր» երգը։

Թեև նման դեպքերում հաճախ սպասվում է կոնֆլիկտ կամ դժգոհություն, իրականությունը բոլորովին այլ է եղել։

Անդրանիկը նշել է, որ տեսանյութի հրապարակումից հետո անձամբ զանգ է ստացել Արտաշ Ասատրյանից. «Արտաշը ոչ միայն չդժգոհեց, այլև շնորհակալություն հայտնեց հումորի համար։ Նույնիսկ կատակեց՝ առաջարկելով հաջորդ անգամ անդրադառնալ նաև Գրիշոյի երգերից մեկին»,- պատմել է դերասանը։

Չնայած երգչի դրական արձագանքին՝ սոցիալական ցանցերում օգտատերերը սկսել են մեղադրել դերասանին՝ գրելով «ամոթ է», «ինչու եք նման բան անում»։

Անդրանիկ Հարությունյանը հաղորդման ընթացքում ուղիղ եթերով կոշտ է արձագանքել նմանատիպ մեկնաբանություններին. «Եթե հենց իրենք՝ արտիստները, շնորհակալ են ու ուրախ, դուք ո՞վ եք, որ քննադատեք»,- հարցրել է դերասանը՝ ընդգծելով, որ հաճախ կողմնակի մարդիկ փորձում են խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ գործընկերների միջև տիրում է փոխադարձ հարգանք ու հումոր։

Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հանրային դաշտում քննադատությունը հաճախ անձնականացված է և կապ չունի իրական կողմերի վերաբերմունքի հետ։

Անդրանիկը հորդորել է լսարանին ավելի թեթև նայել ստեղծագործական կատակներին, հատկապես, երբ դրանք ընդունվում են հենց հասցեատերերի կողմից։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք
09:06 Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-5-ով