Ներքին 3 ամիս առաջ - 17:21 14-04-2026

Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին. Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի առանցքային դրույթները։

Դրանք են՝

Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը», որպեսզի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները չփակվեն։

Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության՝ լրացուցիչ 1 տարվա ընտրովի հնարավորությամբ։

Ավագ դպրոցի ծրագիրը կնախատեսի բուհական կյանքին ինտեգրվելու կամ միջին մասնագիտական որակավորում ստանալու իրական հնարավորություններ։

Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու, մանկավարժներին խրախուսելու նպատակով կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ արական սեռի երիտասարդներին զինծառայությունից տարկետման հնարավորությամբ։

Մանկավարժները կունենան մինչև 0% վարկի, մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ տվյալ բնակավայրում հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։

Կրթության բյուջեն կհասցնենք ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսի։ Ավելին, օրենքով կամրագրենք, որ կրթության ոլորտին պետական հատկացումները ՀՆԱ-ի 3,5 տոկոսից պակաս չի կարող լինել։

ՀՀ պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը կլինի անվճար։

Մասնավոր բուհերում ուսանողների համար կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։

Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է