Ներքին 6 ամիս առաջ - 16:45 14-04-2026

Կարոտը դարձել է անբուժելի հիվանդություն․ Նազենի Հովհաննիսյանն անկեղծացել է

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանդես է եկել հոգեցունց գրառմամբ՝ նվիրված իր հոր հիշատակին։

Անձնական ցավով և անսահման կարոտով լցված այս անդրադարձը բացահայտում է հոր և դստեր միջև եղած խորը կապն ու այն արժեքները, որոնք ժառանգել է արտիստը։

«Հայր իմ, որ երկնքում ես...» Նազենին իր գրառումն սկսել է աղոթքի տողերով՝ հույս հայտնելով, որ իր հայրն այսօր լույսի և խաղաղության մեջ է։ Ըստ դերասանուհու՝ իր հայրը գուցե ձևական իմաստով հավատավոր չէր, սակայն նա ապրել է իսկական քրիստոնյայի պես՝ առաջնորդվելով ազնվությամբ, պարզությամբ և մարդկային մաքրությամբ։

Հիշելով հոր կյանքի վերջին պահերը՝ Նազենին պատմել է, որ նա կյանքից հեռացել է 2019 թվականին։ Մահը եղել է խաղաղ ու խորհրդանշական. նա հոգին ավանդել է իր սիրելի այգում աշխատելիս՝ բնության գրկում, ինչն արտացոլել է նրա ներքին ներդաշնակությունը։ Գրառման մեջ առանձնակի շեշտվում է կորստի ծանրությունը, որը ժամանակի ընթացքում չի նվազում։

«Ժամանակը բուժում է, ասում են, բայց կարոտը մի տեսակ անբուժելի հիվանդություն է դարձել…» - խոստովանել է Նազենին։

Նա նաև հավելել է, որ իր համար հայրը եղել է ոչ միայն ծնող, այլև լավագույն ընկեր, ում հետ կիսել է կյանքի ամենապարզ ու թանկ պահերը։ Ամփոփելով իր խոսքը՝ դերասանուհին ընդգծել է իր հավատը հոգու անմահության նկատմամբ։

Նա վստահ է, որ մահը վերջը չէ, քանի դեռ կա հոգու շարունակություն և հիշատակ, որն ապրում է սիրելիների աղոթքներում։ Նազենի Հովհաննիսյանի այս անկեղծությունը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում։

Հետևորդները հազարավոր մեկնաբանություններով իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել դերասանուհուն՝ կիսելով նրա ցավն ու հիշատակի լույսը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա