Արտաքին 7 ամիս առաջ - 19:39 12-04-2026

Գերմանիան նշում է Բուխենվալդի ազատագրման 81-ամյակը

Կիրակի՝ ապրիլի 12-ին, Վայմարում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 81-ամյակին: Հիշատակի արարողության մասնակիցները խոսեցին ոչ միայն անցյալի, այլև այսօրվա իրենց մտահոգությունների՝ հակասեմականության և ծայրահեղական ​​տրամադրությունների աճի մասին: Գրում է DW-ն։

Այս տարի Վայմար եկան երկու նախկին ճամբարային բանտարկյալներ՝ 98-ամյա Ալոյզի Մաչյակը Լեհաստանից և 99-ամյա Անդրեյ Մոիսեենկոն Բելառուսից: Իսրայելի պատվիրակությունը չկարողացավ մասնակցել Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով :

Գերմանացի հեռուստահաղորդավար Հապե Կերկելինգը, որի պապը Բուխենվալդի բանտարկյալ էր, ներկա էր արարողությանը: Ինչպես իր ելույթում ընդգծեց Կերկելինգը, նա «շատ անհանգստացած է» այսօր աշխարհում տեղի ունեցողից, քանի որ նացիզմի հիշատակը արժեզրկելու փորձերը «հարված են զոհերին և նրանց սերունդներին»: Վտանգը սկսվում է ոչ թե բռնությունից, այլ անտարբերությունից, ասաց Կերկելինգը՝ հավելելով, որ «պատմությունը չի կարող փակվել»: Հապեի պապը՝ Հերման Կերկելինգը, ձերբակալվել է 1933 թվականին նացիստների դեմ ​​թռուցիկների տարածման համար և գրեթե 3 տարի անցկացրել է Բուխենվալդում: Նա ողջ է մնացել:

Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների հարցերով պետական ​​նախարար Վոլֆրամ Վայմերը նույնպես ներկա էր արարողությանը։ Նա նաև խոսեց հիշողության մասին՝ թե որքան կարևոր է դրա պահպանումը հատկապես այն աշխարհում, որտեղ հուշարձանները պղծվում են, և հակասեմիտիզմը կրկին աճում է։ Ելույթ ունեցավ նաև Բուխենվալդի և Միտելբաու-Դորայի հիշատակի հիմնադրամի ղեկավար Յենս-Քրիստիան Վագները։ Նա կոչ արեց բացահայտորեն հակադրվել և հակազդել հասարակության մեջ առկա ծայրահեղական տրամադրություններին, ընդգծելով, որ «ազատ հասարակությունը պետք է պաշտպանվի»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie