Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:00 12-04-2026

Ձեր ընդունած օրենքով զբաղվեք, դրա ի՞նչն ա արդար. վեճ՝ քաղաքացու և Փաշինյանի միջև

Այսօր ներկուսակցական արշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Եղվարդ, որտեղ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրան մոտեցավ մի երիտասարդ՝ անձնական խնդրանքով:

Քաղաքացին ներկայանալով նշեց, որ ինքը պատերազմի մասնակից է, մասնակցել է նաև 2018 թվականի հեղափոխությանը, մի քանի անգամ մասնակցել է վարժական հավաքների որպես ականանետի հրամանատր՝ ցույց տալով լավագույն արդյունքը, սակայն այժմ իր նկատմամբ դատական գործ կա հարուցված, քանի որ չի կարողացել ներկայանալ վարժական հավաքներից մեկին: Երիտասարդը նշեց, որ ինքը չի խուսափել հավաքին մասնակցելուց՝ ասելով, որ կմասնակցի հաջորդին:

Նա դիմեց Փաշինյանին, որպեսզի վերջինս զբաղվի վարժական հավաքների վերաբերյալ ընդունած օրենքով, քանի որ, ըստ քաղաքացու, օրենքը չի կարողանում տարբերակել, թե ով է խուսափել հավաքներին մասնակցելուց, իսկ ով՝ ոչ:

«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա, Ձեր ընդունած օրենքով զբաղվեք, դրա ի՞նչն ա արդար»,- խոսակցությունը վերածվեց վեճի քաղաքացու և Փաշինյանի միջև. թիկնապահը փորձեց միջամտել:

«Դուք որ ասուլիս եք տալիս 1.5 ժամ, ես Ձեզ լսում եմ»,- ասաց քաղաքացին՝ պահանջելով, որ Փաշինյանը իրեն լսի:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է