Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 16:34 03-11-2026

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործում և իրացնում է թմրամիջոց։

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են 51-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կաթուցիչ։

Նշված տանն են եղել նաև նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա և 54-ամյա երկու տղամարդ։ Երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են մարզային վարչություն։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5,41 գրամ մարիխուանա և կաթուցիչ, իսկ 54-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ 269 գրամ մարիխուանա և 3 կաթուցիչ, որոնցից երկուսը՝ թմրամիջոցի զանգվածով։

Պարզվել է, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր 51-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 54-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսեր, իսկ նկուղում՝ 604,18 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալված 51-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 3,66 գրամ զանգված։ Նա կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է