ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ հակամարտության ընթացքում 57,7 միլիոն դոլարի վնաս են հասցրել ԻԻՀ պատմական հուշարձաններին:
Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին։
«Ընդհանուր առմամբ վնաս են կրել երկրի 20 նահանգների հուշարձանները։ Վնասը գնահատվում է մոտ 7,5 տրիլիոն իրանական թուման (57,7 միլիոն դոլար)»,- հայտարարել է Սալեհի-Ամիրին, նրա խոսքերը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ վնաս է հասցվել 140 օբյեկտի, որոնցից 63-ը գտնվում են Թեհրանում, 23-ը՝ Սպահանում և 12-ը՝ Քրդստանում: