Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:00 09-04-2026

Հոգեբանական պատերազմ է․ եթե Սամվել Կարապետյանը Փաշինյանին չպատասխաներ՝ թույլ կընկալվեր

«Թվում է, թե պարզ վուլգարիզմների հետ մենք գործ ունենք, բայց բոլոր դեպքերում վերջնանպատակը հասարակության ինքնագնահատականի թուլացումն է, ինքնության ոչնչացումը, սեփական ազգի նկատմամբ բացասական վերաբերմունքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով քաղաքական դաշտում վերջին շրջանում ծավալվող բառապաշարին, երբ Նիկոլ Փաշինյանը պիտակավորում է գործարար Սամվել Կարապետյանին, իսկ Նարեկ Կարապետյանը հակադարձում է՝ նրան նույն խոսույթով։

Հոգեբանը բացատրեց, որ քաղաքական խոսույթի այս ապականումը պատահականություն չէ։ Նա փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը, ցանկության դեպքում, կարողանում է բավականին լավ և բարեկիրթ հայերենով խոսել, սակայն նախընտրում է օգտագործել վիրավորական բառապաշար և վուլգարիզմներ։

Ըստ մասնագետի՝ նույնիսկ ամենաբարեկիրթ մարդը ծանոթ է նման բառերին, բայց բարոյական արժեքներ ունեցող անձը երբեք թույլ չի տա դրանք օգտագործել հանրային հաղորդակցության մեջ, քանի որ գործում են ներքին բարոյական ինքնակարգավորիչները։

«Երևույթը հոգեբանական պատերազմի տարր է, որի նպատակը հանրույթի հավաքական ինքնագնահատականի իջեցումն է։ Երբ պետությունը ներկայացնող մարդիկ որակազրկում են խոսքը, հասարակության մեջ սկսում են գերիշխել բացասական գծերը, և մարդիկ սկսում են վատաբանել սեփական ազգն ու լեզուն»,- նշեց նա։

Անդրադառնալով պատասխան վիրավորանքներին՝ փորձագետն ընդգծեց.

«Եթե Սամվել Կարապետյանն այդ համարժեք որակի պատասխան չտար, իր կերպարը կարող էր ընկալվել որպես թույլ։ Սա իմպուլսիվ, ակն ընդ ական սկզբունքով տրված պատասխան է, որը, գուցե հեռու է բարեկրթությունից, բայց տվյալ իրավիճակում ազդեցիկ ձև է»։

Հարցին, թե արդյոք Փաշինյանի էլեկտորատը նման խոսույթ պահանջո՞ւմ է, թե՞ նրանք էլ են արդեն հոգնել դրանից, հոգեբանը պատասխանեց. «Այո, կա մարդկանց մի զանգված, որոնց հաճույք է պատճառում, ինչ-որ ծիծաղ է հարուցում։ Բայց ես մեր ժողովրդի մասին ավելի բարձր կարծիք ունեմ։ Եվ շատ լայն շերտեր դրան, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում»։

Հիշեցնեն՝ ապրիլի 8-ին Փաշինյանը ասել էր. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։

Այս հայտարարությանն արձագանքել էր Նարեկ Կարապետյանն, ասելովր. «Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»։

Կարինե Նալչաջյանը եզրափակեց, որ մեր երկրի մեծագույն խնդիրն այն է, որ քաղաքական բարձր դիրքերի հավակնորդները էթիկայի նորմերի հենց նման ցածր մակարդակում են հաղորդակցվում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան