Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:24 09-04-2026

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին։

Ամենից շատ դիտված