Ներքին 3 ամիս առաջ - 14:22 09-04-2026

Մարդ կա՝ տաքսի է քշում, տուն է պահում. հիմա զրկված են աշխատելու իրավունքից. բողոքի ակցիա՝ վարորդական իրավունքները վերականգնելու համար

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են վերականգնել իրենց վարորդական իրավունքները՝ նշելով, որ դրանից է կախված իրենց ընտանիքների ապրուստը։

«Հավաքվել ենք մեր «պրավայի» համար։ Սպասում ենք՝ ի՞նչ լուծում կտան։ Մարդիկ ընտանիք են պահում՝ տաքսի են քշում, բեռնատար են վարում, տեխնիկա են աշխատեցնում։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս ենք վերականգնելու մեր իրավունքը, որ կարողանանք վերադառնալ աշխատանքի»,– Oragir.News-ի հետ զրույցում նշեցին ակցիայի մասնակիցները։

Նրանց խոսքով՝ վարորդական իրավունքից զրկվել են հիմնականում 2023 թվականին, և շատ դեպքերում՝ առանց պատշաճ իրազեկման։

«Առաջին անգամ են կանգնեցրել, միանգամից 100 հազար դրամ տուգանք են գրել ու զրկել իրավունքից։ Կարող էին նախ զգուշացնել, հետո նոր նման քայլ անել։ Մեզ չեն ասել, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք բողոքարկել որոշումը կամ դիմել փաստաբանի»,– նշում են նրանք։

Քաղաքացիները պնդում են, որ որոշ դեպքերում խախտումները պայմանավորված են եղել սոցիալական պայմաններով։

«Գյուղերում մեքենաներ էին վարում առանց համարների, որովհետև այլ տարբերակ չկար։ Մարդիկ գնում էին դաշտ, աշխատում էին։ Ես ինքս ստիպված էժան մեքենա եմ գնել, որ կարողանամ 4 կմ գնալ-գալ դաշտ։ Առանց մեքենայի աշխատել հնարավոր չէր»,– պատմում է մասնակիցներից մեկը։

Նրանք ընդգծում են, որ վարորդական իրավունքի բացակայությունը լուրջ սոցիալական խնդիրների է հանգեցրել։

«Մարդ կա՝ տաքսի է վարում, մարդ կա՝ ֆուռ, կամազ, զիլ է քշում։ Բոլորը ընտանիք են պահում այդ գործով։ Հիմա այդ մարդիկ զրկված են աշխատելու հնարավորությունից»,– նշեցին հավաքվածները։

Ակցիայի մասնակիցները պահանջում են համաներում կիրառել՝ գոնե առաջին խախտման դեպքում։

«Մենք չենք արդարացնում մեր սխալը, բայց առաջին անգամ կարելի էր համաներում տալ։ Թող սահմանեն տուգանք, վճարենք, բայց հնարավորություն տան վերականգնել իրավունքը։ Եթե երկրորդ անգամ խախտում անենք՝ թող խստագույնս պատժեն, նույնիսկ ցմահ զրկեն»,– ասում են նրանք։

Նրանց խոսքով՝ գործող կարգավորումները նաև լրացուցիչ դժվարություններ են ստեղծում։

«Հիմա ասում են՝ ժամկետը լրանալուց հետո նորից քննություն պետք է տանք։ Բայց կան մարդիկ՝ 50-60 տարեկան, որոնք դժվարությամբ կարող են նորից քննություն հանձնել»,– նշեցին քաղաքացիները։

Բողոքողները դիմում են Կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծում տալ խնդրին։

«Մենք ցույց չենք անում, քաղաքական բան չկա։ Պարզապես ուզում ենք, որ մեր հարցին լուծում տան։ Մեկ անգամ համաներում անեն, որ մարդիկ վերադառնան աշխատանքի ու կարողանան ընտանիք պահել»,– եզրափակեցին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում