Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 23:06 06-04-2026

Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել կամրջից

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և փրկարար ծառայության փրկարար-հոգեբանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների համայնքային ոստիկանները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկն ու բուժքույրը կարողացել են Երևանում փրկել երիտասարդ տղայի կյանքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցից դեպի նոր կառուցվող Շիրակի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վտանգավոր եզրագիծը երիտասարդ տղան անցել է և սպառնում է իրեն ցած նետել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: