Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 06-04-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյա՛ն, հայերին չէր կարելի «սխմել»․ ծեփելու են պատին, փռեն ասֆալտին․ Նինա Կարապետյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր, էությամբ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

Հարցազրույցի շրջանակներում Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք «Նժար»-ի ու «Բոլորին դեմ եմ»-ի միավորման հիմքում ընկած գործոնների, իշխանության առաջին 100-օրյա շրջանի անելիքների, Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային միջադեպից հետո կալանավորված Դավիթ Մինասյանին առավել խիստ պատժելու շարժառիթների, Մնացական Մարտիրոսյան դատավորի կերպարի ու դատական համակարգը բարեփոխելու անհրաժեշտության, Փաշինյանի կողմից ուժի կիրառումն արդարացնող հայտարարության, քաղհասարակության լռության, Հ1-ի կողմից իրականացվող պրոիշխանական քարոզչության, սպասվող ընտրություններին մասնակցելու կարևորության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նինա Կարապետյանցը շեշտում է՝ հայերին սեխմել չէր կարելի, Նիկոլ Փաշինյանը սխալվեց այս հարցում։ «Ինքը չհասկացավ, իրեն չգիտեմ՝ ով էր հուշել, բայց լավ է, որ վատ էին հուշել: Մի հատ շատ կարևոր բան կա․ հայերին չի կարելի «սխմել», կամ կարելի է մինչև որոշակի տեղ «սխմել» կա՛մ արժանապատվությանը կպնել, կա՛մ վախեցնել։ Մինչև որոշակի կետ կուլ են տալիս, տենց համբերատար դիմանում են: Հետո էդ զսպանակը նենց է շպրտում հետ, որ ծեփում է պատերին, փռում է ասֆալտին»,- ասաց նա՝ նշելով, որ շատ ուրախ է, որ Փաշինյանն այս սահմանն անցավ։

Կարապետյանցը նկատեց նաև, որ Հ1-ը դարձրել են Նիկոլ Փաշինյանի դուքյանը։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին