Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:03 06-04-2026

Ինչու մոռացանք Ապրիլի 6-ը. պետություն-եկեղեցի հաշտության բանալի կա

2017-ի ապրիլի 6-ին քաղաքական առումով հիշարժան մի իրադարձություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ ներմուծվեց հիշատակի նոր օր։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 6-ը՝ Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր։

«Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, Ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը:

Այդ եկեղեցականների լուսավոր կերպարը և անձնազոհության դրսևորումը վառ օրինակ է և ուսանելի մեր ժամանակի հոգևորականաց համար` հայոց ազգային-եկեղեցական անդաստանում նույն նախանձախնդիր ոգով ու գովարժան հանձնառություններով առավել արդյունազարդելու նվիրյալ ծառայագործությունը, արգասավորելու մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելությունը հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում»,- ասել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2017-ի ապրիլի 6-ին:

Ինչո՞ւ է այս հիշատակի օրը սահմանվել։ Եվ ինչո՞ւ է այն կարևոր այսօր։

Այս տարիներին Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր համաձայնագրի ստորագրման շուրջ։ Այս համաձայնագրով ՀՀ-ն աշխարհին ապացուցում էր, որ քաղաքակրթական ընտրություն է կատարելու։ Իսկ սա նշանակում էր, որ ՀՀ-ում Մոսկվան զրկվելու է իր իներցիոն ազդեցությունից։ Ապրիլի 6-ն ապացուցում էր, որ եկեղեցին քաղաքական դասի հետ ներդաշնակ է ու կանգնած է նույն դիրքերում՝ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։

Խարհրդային բռնազավթումից ազատագրված գրեթե բոլոր երկրներում կան այսպիսի հիշատակի օրեր։ Այս ժողովուրդների հոգևորականները ևս զոհվել են խորհրդային աստվածամերժ դահիճների ձեռքով։ Օրինակ՝ Էստոնիայում կա Կոմունիզմի ձեռքով զոհ գնացածներին նվիրված հուշահամալիր, որտեղ ուղեկցում են օտարերկրյա պաշտոնյաներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով նրանք հյուրերին ցույց են տալիս, որ ընտրում են անկախությունն ու ժողովրդավարությունը։

Եկեղեցու այս դիրքորոշումը էապես փոխվեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո։ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր կարգվել ու վարում էր վառ ռուսամետ կուրս, իսկ եկեղեցին նրա հետ ներդաշնակ էր։ 2018-ից հետո Ապրիլի 6-ը հանդիսավորապես չի նշվել։ Ո՛չ քաղաքական առաջնորդներն են այս օրը հիշատակի մի խոսք ասել, ո՛չ էլ հոգևոր առաջնորդներն են հիշատակի ուղերձներ հղել, ժողովրդի ու աշխարհին հիշեցնելով հայ ընտրանու դիրքորոշումը մարդկության դեմ հանցագործության հանդեպ։

Այսօր Փաշինյանը մեր եկեղեցուն ու Գարեգին Բ-ին մեղադրում է ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Ապրիլի 6-ն այսօր էր կարող է դառնալ ապացույց, որ Գարեգին Բ-ն ՀՀ անկախության դիրքերում է։ Երբ ՀՀ ազգային շահերը խաչվեն ռուսականի հետ, ապա Ապրիլի 6-ն ապացույցն է, որ եկեղեցին ընտրելու է ՀՀ ազգային շահը։ Հետևապես՝ եթե Գարեգին Բ-ն ու հոգևորականներն Ապրիլի 6-ը նշեն նույն կերպ, ինչ 2017-ին, ապա կապացուցեն, որ Փաշինյանի մեղադրանքներն անհիմն են ու ստահոդ։ Աշխարհում բոլորը կհամոզվեն, որ հայ հոգևորականը անկախության ու ժողովրդավարության ջատագով է։ Բնականաբար՝ կմեծանա ճնշումը ՔՊ-ական իշխանության վրա, և վերջինս ստիված կդադարեցնի հալածանքները եկեղեցու ու Վեհափառի դեմ։ Կդադարի կոնֆլիկտը ՔՊ-ական իշխանության և եկեղեցու միջև։

Պարզ ասած՝ Ապրիլի 6-ը հաշտության բանալին է։ Եթե և՛ եկեղեցին, և՛ ՔՊ-ն այսօր հիշատակի ուղերձներ հղեն, ապա այս կետում կհաշտվեն, և դա կարող է մյուս վիճելի հարցերի լուծման բանալի դառնալ։

Իսկ եթե Փաշինյանն այսօրն անտեսի, ապա ընդդիմադիրը կարող է ենթադրել, որ Փաշինյանը Մոսկվայի «խնդրանքով» չի դատապարտում խորհրդային աստվածամերժ դահիճների հանցագործությունները։ Ապրիլի 6-ը հիշելով՝ Գարեգին Բ-ն կարող է հավելյալ ապացուցել, որ եկեղեցին անկախության ու ժողովրդավարության դիրքերում է, խորհրդային դահիճների ձեռքով անմեղ զոհերի հշատակը հարգում է, իսկ Փաշինյանը չի հարգում, քանի որ Կրեմլի աչքերով է նայում աշխարհին, անկախության ու ժողովրդավարության դիրքերում չէ։ Այսպիսի հիմնավոր մեղադրանքից հետո ազատ աշխարհը երես կթեքի Փաշինյանից, և ՔՊ-ն կպարտվի հունիսի 7-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս