Մամուլ 7 ամիս առաջ - 08:20 04-04-2026

ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ նախընտրական ցուցակի պատվավոր 50-յակում տեղ զբաղեցրած Արաքսյա Վարդանյանը, պարզվում է, ոչ վաղ անցյալում եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով։

Վարդանյանը, որն այժմ ՔՊ կուսակցության գրասենյակում է աշխատում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել։ Օրինակ, ընտրություններից 2 օր առաջ նա գրել է, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։

Ի դեպ, ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ կուսակցության հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ