Ներքին 5 ամիս առաջ - 23:36 21-05-2026

Խոսելուց առաջ մի փոքր մտածեք. Գոռ Վարդանյանը կոշտ է արձագանքել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հեռուստատեսային հարցազրույցներից մեկում հնչած միտքը վերածվել է հեռակա սկանդալի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի միջև։

«Զավզակներ» հաղորդման ընթացքում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հայկական կինոարտադրությանը, կատակով կամ կիսալուրջ դիմել էր ռեժիսորին՝ ասելով․ «Խնդրում եմ Գոռ Վարդանյանին դադարեցնել ֆիլմեր նկարելը»:

Այս հայտարարությունն անպատասխան չի մնացել։ Գոռ Վարդանյանն իր սոցիալական էջերում հանդես է եկել կոշտ և քննադատական հակադարձմամբ՝ շեշտելով, որ ցավ է ապրում երկրի ներկայիս կառավարման համար։

«Խորը ցավ եմ ապրում, որ դուք եք այսօր մեր երկիրը ղեկավարում։ Խորհուրդ կտամ ձեզ, ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի փոքր մտածել, ապա նոր արտահայտել ձեր մտքերը»,- գրել է Գոռ Վարդանյանը։

Օգտատերերի շրջանում այս հեռակա բանավեճն արդեն ակտիվ քննարկումների տեղիք է տվել, որտեղ բախվում են կինոյի որակի և քաղաքական պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների սահմանների վերաբերյալ տեսակետները։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ