Ներքին 3 ամիս առաջ - 13:25 03-04-2026

Կլինի 2 տարի, թե մեկուկես՝ թող բոլորի համար լինի այդպես. կարևորը հավասարությունն է. զինծառայողի մայր

Լրագրողների հետ զրույցում մեկ այլ ծնող ընդգծեց, որ եթե արդեն ընդունվել է ծառայության ժամկետի փոփոխության մասին օրենք, ապա այն պետք է կիրառվի բոլոր զինծառայողների նկատմամբ՝ առանց բացառության։

«Եթե օրենք կա, թող կիրառվի նաև մեր երեխաների վրա։ Մենք էլ ենք ուզում, որ մեր երեխաները մեկ օր շուտ վերադառնան տուն»,- ասաց նա։

Անդրադառնալով տեսակետներին, թե փոփոխությունը կարող է կապված լինել նախընտրական գործընթացների հետ, ծնողը նշեց, որ իրենց համար դա առաջնային չէ։

«Ասում են՝ ընտրությունների հետ է կապված, բայց մեզ դա չի հետաքրքրում։ Եթե վարչապետը օրենք է հանել, ուրեմն թող դա գործի նաև մեր երեխաների վրա»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ ծնողը հայտնեց, որ անձամբ կարծում է՝ ծառայության 1.5 տարվա ժամկետը բավարար չէ։

«Ճիշտն ասած, ինձ թվում է՝ 1.5 տարին քիչ է, ավելի լավ կլիներ 2 տարին, որովհետև զինվորները քիչ են»,- ասաց նա։ Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ արդեն ընդունված օրենքի պարագայում առաջնահերթը հավասարությունն է։ «Եթե 2 տարի է, թող բոլորի համար լինի 2 տարի։ Եթե 1.5 տարի է, թող բոլորի վրա տարածվի։ Հիմա կարևորն այն է, որ հավասարություն լինի»,- ընդգծեց ծնողը։

Նա նաև անդրադարձավ այն մտավախությանը, թե փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել բանակի համալրման հարցում։ «Գուցե խնդիրներ առաջանան, բայց եթե օրենքը գործում է, պետք է գործի բոլորի համար։ Կարևորն արդարությունն է»,- նշեց նա։

Ծնողը հավելեց, որ ցանկացած փոփոխություն անգամ եթե ամբողջական լուծում չէ, այնուամենայնիվ կարող է հույս տալ ծնողներին և զինվորներին։

«Եթե ինչ-որ փոփոխություն լինի, թեկուզ փոքր, դա հույս կտա մեզ, և երեխաներն էլ կուրախանան»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը