Սպորտ 6 ամիս առաջ - 19:07 02-04-2026

Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին, կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին։

Ըստ Ծառուկյանի՝ UFC-ի մինչև 70 կգ քաշային կարգի գործող չեմպիոն, 29-ամյա Թոփուրիան պետք է հստակ քայլերի դիմի՝ խառը մենամարտերի (MMA) բացարձակ լեգենդի կարգավիճակ ձեռք բերելու համար։

«Թոփուրիայի կողմից խելամիտ կլիներ տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ և պատկառելի գումարներ վաստակել։ Եթե նույնիսկ նա պարտվի Իսլամ Մախաչևին, մարդիկ կասեն. «Նա փորձեց պայքարել երրորդ չեմպիոնական գոտու համար»։ Միայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Թոփուրիան հաղթի Մախաչևին… Նա կդառնա այս մարզաձևի լեգենդը՝ նվաճելով միանգամից երեք գոտի։ Նման բան պատմության մեջ դեռ երբեք չի գրանցվել։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Թոփուրիան պարտվի։ Նա կվերադառնա թեթև քաշային կարգ և ես կհաղթեմ նրան, իսկ հետո UFC-ի ղեկավարությունը նրան ցույց կտա դռան կողմը»,- հայ մարտիկի խոսքերն է մեջբերում The Ariel Helwani Show YouTube-յան ալիքը։

Armsport

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան