Արտաքին 4 տարի առաջ - 20:34 05-05-2022

Մենք երբեք չենք կարողանա հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանին անհրաժեշտ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ավելի արագ և հուսալի ճանապարհ, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

«Հենց այստեղ ենք մենք տեսնում մեր առավելագույն անվտանգությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Խոսելով այն մասին, որ Վրաստանը չի կարող պատերազմի միջոցով հասնել առավելագույն անվտանգության, Վրաստանի նախագահը հավելել է. «Մենք երբեք չենք կարողանա հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում»։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր կլիներ խուսափել Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումից, եթե եվրոպական երկրներն ավելի արագ արձագանքեին, Զուրաբիշվիլին պատասխանել է, որ չի ցանկանում պատասխանատվություն դնել կողմերի վրա։ Նրա խոսքով, եվրոպական երկրները կարող էին ավելին անել, բայց տեղի ունեցողի համար պատասխանատու է միայն Ռուսաստանը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է