Ներքին 6 ամիս առաջ - 16:10 02-04-2026

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով

Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններում դադար է, սակայն ռուսական կողմը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ և քննարկում է նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Այժմ եռակողմ բանակցություններում դադար է: Մենք կապեր ունենք ամերիկացիների հետ, բայց տեսնում ենք, որ ուկրաինացիներն էլ են նրանց հետ ակտիվորեն բանակցում: Այժմ ամերիկյան բանակցողները զբաղված են այլ բանով, ավելի մեծ խնդրով», - ասել է Ուշակովը:

Այսպես նա պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք կարելի է այժմ խոսել ուկրաինական հիմնախնդրի շուրջ ամերիկացիների հետ շփումների դադարի մասին:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա