Արտաքին 6 ամիս առաջ - 23:38 01-04-2026

Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի. Արաղչի

Իրանը չի ընդունում վերջնագրեր և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հիմքեր ներկայում չկան. այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։

Արաղչին նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հաղորդագրությունների փոխանակումը, սակայն դա չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթաց։ «Հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, բայց դրանք բանակցություններ չեն։ Այս պահին բանակցություններ սկսելու հիմքեր չկան»,- ասել է նա՝ ընդգծելով վստահության պակասը։

Իրանի ԱԳ նախարարը կտրուկ է արտահայտվել նաև վերջնագրերի վերաբերյալ։

«Մենք վերջնագրեր չենք ընդունում։ Ոչ ոք չի կարող մեզ համար ժամկետ սահմանել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանի հետ պետք է խոսել հարգանքով, ոչ թե սպառնալիքների լեզվով։Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Արաղչին հայտարարել է, որ այն Իրանի և Օմանի տարածքն է և ներկայում բաց է միայն այն երկրների համար, որոնք պատերազմական հարաբերությունների մեջ չեն Իրանի հետ։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն համաձայնության արդյունքում անցել են նեղուցով, և այն կարող է ծառայել որպես խաղաղության ջրային ուղի։Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ռազմական սցենարի, այդ թվում՝ ցամաքային ներխուժման դեպքում։«Ես չեմ կարծում, որ նրանք կհամարձակվեն նման քայլի գնալ։ Նրանց շատ մեծ կորուստներ են սպասվում։

Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած ցամաքային վտանգի»,- ասել է նա։Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի թիրախավորում Պարսից ծոցի երկրները, այլ հարվածում է ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

«Մենք չենք հարձակվում մեր բարեկամների վրա, այլ ամերիկյան թիրախների, որոնք գտնվում են այդ երկրներում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։Արաղչին նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի երկրները որպես կենդանի վահան օգտագործելու մեջ՝ նշելով, որ ամերիկյան բազաների առկայությունը էսկալացիայի հիմնական պատճառներից է։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա