Ներքին 2 տարի առաջ - 22:33 12-10-2024

ՆԱՏՕ-ն ուժեղ է. մենք կարող ենք դիմակայել ցանկացած թշնամու. Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները չպետք է վախենան «Պուտինի միջուկային զենքից»: Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին Մարկ Ռյուտեն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ հաջորդ շաբաթ սկսվող ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները «հստակ ազդանշան են ուղարկում հակառակորդներին, որ մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի»:

«ՆԱՏՕ-ն ուժեղ է. մենք կարող ենք դիմակայել ցանկացած թշնամու:

Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն ապահով և անվտանգ պահելու համար:

Մեզ երբեք չի վախեցնի ՆԱՏՕ-ից դուրս որևէ մեկը, ով կփորձի սպառնալ մեզ։

Այնպես որ, սա անօգուտ է, ավելի լավ կլիներ, եթե նա (ՌԴ նախագահ Պուտինը – խմբ.) դադարեցներ դա»,- ընդգծել է Ռյուտեն։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան թուլանում է այն փաստով, որ դաշնակիցները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, դեռ թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց հեռահար զենքերը Ռուսաստանի տարածքում, Ռյուտեն պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ դա այդպես է»:

«Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ռազմական օգնությունը շարունակի հոսել Ուկրաինա, որպեսզի մենք նաև մեծացնենք արդյունաբերական արտադրությունը Ուկրաինայում և օգնենք նրանց այդ նյութատեխնիկական ապահովման հարցում։

Մեկ զինատեսակ համակարգը չի փոխի պատերազմի ելքը»,- ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա