Արտաքին 7 ամիս առաջ - 16:55 31-03-2026

ԵՀ-ում հետընթաց քայլ են անվանել Իսրայելում ահաբեկչության համար մահապատիժների մասին օրենքը

Իսրայելում ահաբեկչական գործողությունների համար մահապատժի մասին նոր օրենքը մտահոգություն է առաջացնում Եվրահանձնաժողովում, քանի որ այն խտրական բնույթ է կրում և, ըստ էության, «հետընթաց քայլ» է մարդու իրավունքների պահպանման հարցում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։

«Սա հետընթաց քայլ է Իսրայելի կողմից մարդու իրավունքների պահպանման հարցում,- հայտարարել է ալ-Անունին։ - Եվրահանձնաժողովը խորապես մտահոգված է ինչպես մահապատժի ներդրման փաստով, այնպես էլ այս օրենքի խտրական բնույթով»։ Նա նշել է, որ սա «բացասական միտում» է։

Ավելի վաղ Քնեսեթը հավանություն էր տվել ահաբեկչության մեջ մեղադրվողների համար կախաղանի միջոցով մահապատժի ներդրման մասին օրինագծին. նախատեսվում է, որ դատավճիռները կկայացվեն ռազմական դատարանների կողմից՝ առանց բողոքարկման իրավունքի:

Երրորդ ընթերցմամբ օրինագիծը ստացել է 120-տեղանոց Քնեսեթի 62 պատգամավորի աջակցությունը: Դրան կողմ է քվեարկել նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս միջոցին դեմ է արտահայտվել 48 խորհրդարանական: Ընդդիմությունն այս օրենքն անվանել է ամոթալի, անբարոյական, ժողովրդավարական հիմնարար արժեքներին ու միջազգային իրավունքին հակասող և հայտարարել Իսրայելի Գերագույն դատարանում դրա ընդունումը բողոքարկելու մտադրության մասին:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի